Երեկ երեկոյան Ազատության հրապարակից հեռացվել են մանկական ատրակցիոններն ու կարուսելները:
Հիշեցնենք, որ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցումից հետո Ազատության հրապարակը վերածված էր խաղահրապարակի:
Այժմ մնացել է միայն տեղադրված բեմը` հարակից սարքավորումներով:
Թե ինչու է որոշվել վերացնել մանկական ատրակցիոնները հրապարակից, և թե արդյոք դրանք հետ չեն վերադարձվի մինչև ՀԱԿ-ի հաջորդ` ապրիլի 8-ին կայանալիք հանրահավաքը, առայժմ դժվար է ասել: