Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն աճուրդի է հանել խաղակոշիկը, որով գոլ է «Մունդիալ-2014»-ի եզրափակչի` Արգենտինայի ընտրանու դեմ խաղի ժամանակ և հաղթանակ պարգևել Գերմանիայի հավաքականին: Ստացված գումարն ամբողջությամբ կծառայի բարեգործական նպատակների:
«Այս խաղակոշիկն ամենահայտնին է աշխարհում: Այն երջանկություն է պարգևել ամբողջ Գերմանիային:
Այժմ խաղակոշիկս այնպիսի վիճակում է, ինչպիսին էր, երբ լքում է Ռիոյի մարզադաշտը: Ես այն ոչ մի անգամ չեմ հագել եզրափակչից հետո և պահպանել եմ տանը»,- Bild-ը մեջբերում է Գյոտցեի խոսքերը:









































