Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդես է եկել հայտարարությամբ: Նա կոչ է արել թիմի երկրպագուներին սուլոցներ չհասցեագրել թիմի ֆուտբոլիստներին, քանի որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
«Հասկանում եմ երկրպագուների դժգոհությունը: Ես նույնպես դժգոհ եմ: Սակայն չեմ կարծում, թե երկրպագուների սուլոցները կօգնեն «Բորուսիա»-ին»,- Sport-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բորուսիա»-ի ղեկավարները ողջունում են թիմի երկրպագուների սուլոցները` չբացառելով, որ այն կարող է սթափեցնել ֆուտբոլիստներին:







































