Վենեսուելայում տեղի բանտերից մեկում 35 կալանավոր մահացել է դեղորայքից գերդոզավորման հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ նոյեմբերի 24-ին կալանավորները սկսել են բողոքել` փորձելով բանտում ավելի լավ կենսապայմաններ ձեռք բերել: Կալանավորների խմբին հաջողվել է ներթափանցել բանտի հիվանդանոց, որտեղ նրանք տարբեր դեղորայքներ են ընդունել, այդ թվում` նաև ընդդեմ շաքարախտի, էպիլեփսիայի և արյան բարձր ճնշման:
Նշվում է, որ ներկա դրությամբ 35 կալանավոր մահացել է գերդոզավորումից, 20-ը կոմայի մեջ են և մոտ 100-ը բուժվում են:
Նոյեմբերի 28-ին ձերբակալվել է բանտի պետ Խուլիո Սեզար Պերեսը, որին կալանավորների մահվան կապակցությամբ մեղադրանք կներկայացվի:










































