Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նիկոլ Փաշինյանի նախագիծն ամբողջական չէ և կողմնակալ է

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ժառանգությունը, գտնվելով Եռյակում, կարծես փորձում է առանձին օրակարգ նախաձեռնել։ Նախ՝ ինչո՞ւ որոշվեց մինչև դեկտեմբերի 10-ը նշանակված հավաքը, որին կարծես Եռյակն ամբողջությամբ պետք է մասնակցի, գնալ առանձին հանրահավաքների ճանապարհով:

 –Նշեմ, որ արդեն մեկ ամիս է անցել, ինչ խորհրդարանում համագործակցող այս խմբակցությունների կողմից հանրային զանգվածային միջոցառում չի նախաձեռնվել: Գիտեք, որ հոկտեմբերի 24-ին հանրահավաք եղավ. մեկ ամիսը հանրային միասնական միջոցառում անելու առումով երկար դադար է: Հետևաբար, մենք կարծում ենք, որ հանրային միջոցառումները բացառիկ կարևորություն ունեն, և այդ իսկ պատճառով է, որ պարոն Հովհաննիսյանը նախաձեռնեց հանրային միջոցառում անցկացնելու այս շարքը և իհարկե հրավիրեց ու ցանկացավ, որ այս միջոցառումները լինեն միասնական: Նոյեմբեր ամսին մենք կունենանք միասնական միջոցառում:

Եթե հիշենք Կոնգրեսի և ԲՀԿ-ի երկխոսությունը նույն խնդրի շուրջ, կարծես ամեն ինչ պարզ է դառնում: ԲՀԿ-ն այսօր իր օրակարգում չունի հանրահավաքներ անցկացնելու խնդիր և հիմա թողել է, որ իր գործընկերները ինքնուրույնաբար որոշեն:

 –Ես բազմիցս եմ նշել, որ խորհրդարանական այս համագործակցությունը փոքր համագործակցություն է և չի վերածվել այն մեծ համագործակցությանը, որին սպասում է այսօր մեր հանրությունը: Այս պահի դրությամբ, ինչպես նշեց պարոն Հովհաննիսյանը, հարթակը տակավին միացյալ չէ: Միացյալ հրապարակի առջև դեռ չկա միացյալ հարթակ: Մեր խնդիրն է այսօր իրապես այդ միացյալ հրապարակի առջև բերել այնպիսի օրակարգ, որը սպասարկելու է միացյալ հրապարակի բարձրացրած խնդիրը:

Հնարավո՞ր է, որ այս գործողությունները տրոհման հանգեցնեն:

Տրոհման խնդիր, կարծում եմ, չկա, որովհետև, նորից եմ կրկնում, սա փոքր համագործակցություն է խորհրդարանի ներքո , որը դեռ չի վերածվել ժողովրդի շահը սպասարկող, միասնական օրակարգ ունեցող գործընթացի:

Ինչո՞ւ դեկտեմբերի 5-ին, ինչո՞ւ մինչև 10-ը:

Նախընտրելի է, որ մենք ունենանք նման միջոցառում, որի միջոցով հանրությունը կստանա իրեն հուզող հարցերի պարզաբանումը: Գիտեք, բոլորի առջև հստակ գործողությունների պահանջ է այսօր ծառացած՝ դրանք բողոքի ցույցերն են, գործադուլները, նստացույցերն ու համատարած ընդվզումները: Այս ամենն անհրաժեշտ է, և մենք հանրության հետ պետք է թափացիկ խոսենք, այլ ոչ թե խմբակցությունների ներքո, փակ դռների ետևում: Հետևաբար, մենք ընտրեցինք այս մոտեցումը, և այս մոտեցմամբ պարոն Հովհաննիսյանը հանդես կգա, կլսի, կառաջարկի, և դրանից հետո կկազմվի ժամանակացույցը, որը պետք է հանրությունը իմանա, ինքն էլ մասնակից կլինի, ինչ գործողություններն են ամեն օր տեղի ունենալու և իր մասնակցության բաժինը կիմանա:

Այսինքն՝ այս միջոցառումներին հանրության մասնակցության ծավալներից արդեն պարզ կլինի, թե ինչպիսի գործողություննե՞ր կիրականացվեն:

Պատկերացրեք, բավական ծավալուն երկու հանրահավաք տեղի ունեցավ: Քաղաքացիները մասնակցեցին, բայց դրանք ոչ մի հետևանք չունեցան: Կարևոր չէ ծավալը, կարևորը հետևանքներն են: Հետևանքը՝ դրական իմաստով: Այսինքն՝ մենք կարողանո՞ւմ ենք հանրային գիտակցության մեջ նստվածք թողնել, որպեսզի անձը, ով հանրության ներկայացուցիչն է, ինքն անձամբ մասնակցի այդ գործընթացիներին:

Ես գիտեմ, որ դուք ավտոբուսներով մարդկանց բերելու միջոցներ չունեք:

Դրա կարիքը չկա էլ: Ավտոբուսով եկող մարդու խնդիրը չէ: Այս պահին խնդիրն է, օրինակ, ինչպես պետք է կազմակերպենք համատարած եռօրյա գործադուլները, եռօրյա նստացույցները հանրապետության տարածքով մեկ:

Եվ ազատամարտիկները, ովքեր վերջին հանրահավաքում նման նպատակ ունեին, հիմա այսպիսով հնարավորություն կունենան մասնակցելու «Ժառանգության» նախաձեռնած հանրահավաքին:

Որպեսզի մենք կարողանանք այս համակարգը փոխել և հասնել ամբողջական իշխանափոխության՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մասնաբաժինը ունենա: Ոչ միայն գա, մասնակցի հանրահավաքին, հետո գնա տուն կամ էլ ունկնդրի տեսքով մասնակից լինի, այլ ինքը պետք է անմիջական գործողության մասնակիցը լինի: Գործողությունները պետք է հանրային լինեն, ընդգրկեն հանրության բոլոր տարրերին: Երբ դու մասնակից ես, դու ունես որոշակի աշխատանք կատարելու հստակ առաջադրանք: Դու արդեն այլ վերաբերմունք ես ցուցաբերում:

Իսկ մինչ այդ ուրիշ ձևաչափով է պայքարն ընթացել: Մենք փորձել ենք, մասնակցել ենք, փորձել ենք այլ ձևով կազմակերպել գործընթացները, բայց սա ունի շարունակական բնույթ: Դժվար աշխատանք է, գուցե քաղաքացիների մեջ հիասթափություն է առաջացնում: Բայց մենք չունենք այլ ելք, այլ ճանապարհ, մենք չենք արտագաղթելու: Պարտավոր ենք մնալու մեր հայրենիքում և պաշտպանելու մեր ու մեր հայրենիքի իրավունքները:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսագրությունով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում