Tuesday, 30 04 2024
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը

Հարուցվել է 6 քրեական գործ՝ ավտոմեքենաների հրկիզման դեպքերի կապակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարբեր վարչական շրջանների քննչական բաժիններում ստացվել են նյութեր՝ Երևանի տարբեր հասցեներում 6 ավտոմեքենաների հրկիզման դեպքերի վերաբերյալ, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ նախապատրաստված նյութերով 4 դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 1 դեպքի վերաբերյալ գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ևս 1 դեպքի վերաբերյալ՝ 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նախաքննության շրջանակներում հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը բացահայտելու համար։

Այսպես՝

– 2014թ. նոյեմբերի 27-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողը և հետևի վահանը` Ս.Մելքոնյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Մելքոնյանը ճանաչվել է որպես տուժող:

– 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակչուհի Լուսինե Գալստյանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողը, անվաթևը և հետևի նստատեղը՝պատճառելով զգալի չափի գույքային վնաս։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

– 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ի՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 27-ը՝ ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Կարեն Հարությունյանի անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ձախակողմյան հետևի անվաթևը, վահանակի ձախակողմյան անվադողը, անվահեծը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս։

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

– 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01։30-04։20-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Վարդան Հակոբյանին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ձախակողմյան հատվածի հետնամասը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս։

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Վ.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող։

– 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ի՝ ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 27-ը՝ ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը փորձել է հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ այրել Երևան քաղաքի բնակիչ Կարո Եղնուկյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, քանի որ ավտոմեքենայի առջևի հատվածում հայտնաբերվել է ծառի ճյուղ՝ պոլիէթիլենային տոպրակով և այլ դյուրավառ հեղուկի հետքեր։

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

– 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Սամվել Սարգսյանին պատկանող «Մերսեդես C200» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նշված բոլոր քրեական գործերով նշանակվել են դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ քրեական գործերով քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում