ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գոհաբանության օրը երախտագիտություն է հայտնել ամերիկացի զինվորականներին՝ գրում է The Washington Times-ը: Տոնական ընթրիքի նախաշեմին պետության ղեկավարը խորին երախտագիտություն է հայտնել բանակի, ռազմածովային նավատորմի, ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչներին:
Օբաման նշել է, որ զինված ուժերի տարբեր տեսակներն զբաղվել են տարբեր առաքելություններով՝ Էբոլա տենդի դեմ պայքարին աջակցելուց մինչև դիմակայություն ԴԱԻՇ-ին, սակայն նպատակը եղել է մեկը՝ ամերիկացի ժողովրդի անվտանգությունը:
Ինչ վերաբերում է Սպիտակ տանը Գոհաբանության օրվա ընթրիքին, ապա մենյուն ընդգրկել է ուրցով տապակած հնդկահավ, մեղրով պատրաստված խոզի բուդ, կարտոֆիլի պյուրե և տարբեր կարկանդակներ:








































