Հունաստանի խորհրդարանը շաբաթ երեկոյան հաստատել է հարկերը մեծացնելու մասին օրենքը, ինչը պահանջում էին Աթենքի միջազգային վարկատուները՝ հաղորդում է Reuters-ը:
Այսպիսով` 2013-2014թթ. ընթացքում երկրի բյուջեն կմեծանա մոտավորապես 2.5 մլրդ եվրոյով:
Դեկտեմբերի վերջին հրապարակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Եվրամիության զեկույցը, համաձայն որի` Հունաստանը ամեն տարի չի ստանում գրեթե 28 մլրդ եվրո` ոչ բարեխիղճ հարկատուների պատճառով: Այդ գումարը կազմում է երկրի ՀՆԱ-ի գրեթե 15%-ը:









































