Հյուսիսային Կալիֆոռնիայում Burger King ռեստորանի աշխատակիցը գտել է ուսապարկ, որում եղել է 100 հազար դոլար: այս մասին հայտնոմ է Burger King-ը:
Մենեջերի օգնականը կապույտ ուսապարկը նկատել էր վաղ առավոտյան և փորձել գտնել տիրոջը, սակայն կորստի հարցով ոչ ոք չի կապվել ռեստորանի տնօրինության հետ:
Այդ ժամանակ նա բացել է ուսապարկը՝ ինչ-որ փաստաթուղթ գտնելու հույսով, որով հնարավոր կլիներ գտնել տիրոջը:
Պայուսակում նա հայտնաբերել է 100 հազար դոլար, մի քանի կոնֆետ և մարիխուանա:









































