Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր չէ ստորագրել համաներման մասին օրենքը: Այս մասին դիվանագետների հետ հանդիպումից հետո հայտարարել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:
Նա ասել է, որ համաներման օրենքի վերաբերյալ մեկնաբանություն իր կողմից կհնչի վաղը: Կամ էլ դեռ նախագահը մինչև 00.00 ժամը ժամանակ ունի: Ըստ Ուսուպաշվիլիի՝ երեկ նախագահն անձամբ է իրեն այդ մասին ասել:
Նախագահի կողմից օրենքը ստորագրելու ժամկետը լրանում է ուրբաթ օրը: Եթե նա մինչ այդ չստորագրի, ապա այդ իրավունքն անցնում է խորհրդարանի խոսնակին:
Ուսուպաշվիլին մտադիր է այն ստորագրել հունվարի 12-ին, և արդեն հունվարի 13-ից համաներմանն արժանացած դատապարտյալներն ազատ կարձակվեն:







































