Wednesday, 17 06 2026
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից

Օրերն հոսում են քանց պղտոր գետեր. Facebook

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է.

Տրտնջացինք, քննարկեցինք, ընդվզեցինք ու, միևնույն է, Նոր Տարին դիմավորեցինք ինչպես միշտ. բլինչիկից, պասուցից ու խոզի բդից խուսափել չեղավ, գրեթե բոլորի սեղաններին ամանորյա ճաշացանկի նույն, պարտադիր և անխուսափելի հավաքածուն էր։

Քաղաքի փողոցները լիքն էին մանկահասակ երեխաների ձեռքներից բռնած երիտասարդ ընտանիքներով, հայ դեռահասների նորաբույծ՝ բարձրաձայն ու անզուսպ կչկչացող տեսակով, սառույցի վրա բարձրակրունկներով սղաքայլ ճեմող, երկարամազ ու կարճափեշ աղջիկներով, զուսպ տոնական հագուկապով` դեռ շատ չծերացած տատիկ- պապիկներով։ Ու նրանք բոլորն էլ, ավանդույթի ուժով տնետուն էին անցնում ու միմյանց Նոր Տարի շնորհավորում։ Էս բոլորը մենք ենք. ծանոթ, սիրելի, հարազատ։

Գրեթե, ինչպես միշտ՝ հայկական հեռուստաընկերությունները հնչեցնում էին ողջ տարվա ընթացքում ձանձրացրած հայ «աստղերի» cut, copy, paste երգերն ու մատուցում անվերջությամբ սպառնացող սերիալների դերասանների էլ ավելի տափակ ու տաղտկալի տեքստերը։

Հանրապետության հրապարակի տոնական եղևնին ու մայրաքաղաքի տարբեր անկյունները զարդարող էժանագին ու թեթև սպիտակ եղնիկ-բադիկները լրացնում էին մայրաքաղաքի տոնական հանդերձանքը. Ճիշտ է, երեք -չորս օր հետո դրանք անհրապույր մոխրագույն էին դարձել, բայց գիշերային լուսավորությունը, մանդարինի ու եղևնու հոտը, փողոցներում երբեմն-երբեմն հանդիպող կենդանի Ձմեռ Պապն ու Ձյունանուշը ամբողջական էին դարձնում Նոր Տարվա զգացողությունը։

Եվ, որքան էլ ճանապարհային ոստիկանությունը խոստացավ անողոք լինել ու զգուշացրեց չչարաշահել ալկոհոլն ու ղեկին հարբած չնստել, միևնույն է լրահոսը առատորեն խցանել էին ջարդված ավտոմեքենաներով ու խեղված վարորդ-ուղևորներով Շամշյանի լուսանկարները։ Սա էլ ենք մենք՝ անուղղելիորեն համառ ու դատարկորեն ինքնավստահ։

Դե, հարուստներն էլ, ինչպես միշտ, Ամանորը գերադասում են դուբայներում անցկացնել, նվազագույնը՝ հայրենի Ծաղկաձորում։ Ու Էս բոլորը մենք ենք. ծանոթ, հասկանալի ու հարազատ։

«Աղչի, բա՞ էս սեղան գցելն էլ որ վերանա ու իրար բաժակ չխփեն, ի՛նչ Նոր Տարի, բա դա հայերեն կլինի՞», արդարացիորեն ընդվզում է իմ շատ սիրելի Սոս Սարգսյանը, ու ես, որ նրա հետ համաձայն եմ, բաժակ եմ խփում ու մտքիս մեջ աղոթում՝ երկար կյանք խնդրելով Նահապետի համար, իսկ բարձրաձայն՝ խաղաղ գիշերներ Հայոց բանակին ու անփորձանքություն հայրենիքիս։

Ու որքան առատ են մեր սեղանները, նույնքան էլ շռայլ ու պերճախոս տոնական մաղթանքները։ Մաղթանքների ու կենացների առատություն, առատություն… քրիստոնեական նախանձելի բարեպաշտություն է հորդում ամենուր, նաև հեռուստաեթերից. ընդդիմադիր ու չընդդիմադիր ապահով կյանք են մաղթում, բարեկեցություն, արդարություն, աշխատանք, արժանապատվություն, օրենքի ու բարգավաճ երկիր, հավասարություն, առաջընթաց…։ Քիչ է մնում հավատաս։

Երանի այս խոսքերի գեթ մի փոքր մասն իրականություն դառնար, մտածում եմ ես ու, վստահաբար, ինձ պես շատերը։ Մեր մի բուռ երկրում, ուր բոլորը բոլորին հոգնեցնելու չափ լավ գիտեն, նաև գիտեն, որ հենց այդ մաղթանքներ հնչեցնողների ու նրանց անուղեղ բարեփոխումների, կեղծ բարեպաշտության, ծախել-ծախվելու, նյութապաշտության ու ապաշնորհ կառավարման շնորհիվ է երկրում խորացել աղքատությունը, տնտեսական ու բարոյական ճգնաժամը դարձել վավերական ներկայություն, ու ժողովրդի մեծ մասը մաղթանքները և նույնիսկ ելույթները ընկալում է որպես ամանորյա տոնածառի խաղալիք, պլպլան անհեթեթություն, որ հունվարի տասից հետո նորից կհավաքի չորացած ծառից՝ տեղավորելով տուփի մեջ՝ հաջորդ տարվա ծառն ու սեփական հավատի շիվը զարդարելու համար։

Խոսքերն ու օրերն հոսում են քանց պղտոր գետեր, իսկ գետի հունն ու ափերը մաքրելու ցանկություն ու ջիղ գրեթե ոչ ոք չունի։

Օրացուցային նոր տարվա տասն է, իսկ քաղաքական նոր տարին ավելի շուտ է սկսվել՝ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ միմյանց հետևից Հայաստանի դերակատար, կամ մեզ այդպես ներկայացող ու այդպիսին թվացող քաղաքական ուժերը լքեցին հարթակը։ Քաղակական նոր փուլ սկվեց թե ավարտվեց մեր բոլորի համար անդրոշմ չանցած մի փուլ՝ նույնն է։ Այդ բոլորը մենք ենք՝ դառնացած, անհավատ, մասնակից ու դերակատար, հաղթած ու պարտված՝ կողք կողքի, բայց սիրելի, ցավեցնող ու անխուսափելիորեն հարազատ։

Մինչ ազգի մի մասը կենացներ էր ասում, ոմանք իրականության հետ անհամաձայնությունը հեռանալու մեջ տեսնում, որոշները վայելում ծաղկաձորյան ձմեռը կամ տաքանում էմիրություններում, քաղաքական վաակումը լցվեց նախագահի ութ էկզոտիկ թեկնածուներով։ Սա էլ ենք մենք՝ բացատրելի, գրեթե դատապարտված ու անտարբեր։

Առջևում մի քիչ ծույլ, մի քիչ արկածային ու կանխատեսելի քարոզարշավն է, որքան էին անկեղծ, իրատեսական ու իրագործելի մեր կենաց-մաղթանք-ելույթները, ցույց կտա ժամանակը։
Իսկ օրերն հոսում են քանց պղտոր գետեր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում