Monday, 08 06 2026
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

Նոր Նորքում հայրը սպանել է որդուն (լուսանկարներ)

Այսօր` հունվարի11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Բժիշկները քննչական խմբի անդամներին հայտնել են, որ մահացածը հարվածը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածում ստացած ծակած վերքի հետևանքով: Քանի որ պետք է ճշտվեր մահացածի ինքնությունը, և որտեղից է նրա դին տեղափոխվել բժշկական կենտրոն, քննիչների խումբը բաժանվում է 2 խմբի: Առաջին խմբի աշխատանքները ղեկավարում է Մ.Վարդանյանը, ով աշխատանքները կատարում է հիվանդանոցում, իսկ 2-րդ խումբը` Նոր Նորքի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Հրաչյա Ղազարյանը:

Քննչական խումբը պարզում է, որ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան նրբանցքի 8-րդ շենքի 24 բնակարանի բնակիչ 56-ամյա Վլադիմիր Նիկոյանն էր: shamshyan.com-ը հայտնում է, որ քննչական խումբը կարճ ժամանակում պարզում է, որ մահացածի դին հիվանդանոց է տեղափոխվել նշված հասցեից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և նրա հոր` նույն հասցեի բնակիչ 83-ամյա Վոլոդյա Նիկոյանի միջև:

Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 83-ամյա Վոլոդյա Նիկոյանին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք` խոհանոցային դանակը:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սմբատ Մխիթարյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Shamshyan.com-ը հայտնում է, որ 1-2 օրվա ընթացքում հնարավոր է քննչական մարմինը միջնորդությամբ դիմի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որդուն սպանած հոր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի միջնորդությունը բավարարելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում