Միլանի «Ինտեր»-ի մարզական տնօրենը հայտարարել է, որ իր թիմն իրավունք ունի անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ից վերագնել Մարիո Բալոտելիի տրանսֆերային իրավունքները:
«Մենք իրավունք ունենք առաջինը ձեռք բերել Մարիո Բալոտելիի տրանսֆերային իրավունքները: Եթե «Սիթի»-ն որոշի վաճառքի հանել իտալացու իրավունքները, մենք կարող ենք առաջինն օգտվել դրանից կամ ոչ»,- Football Italia-ն փոխանցում է Աուսիլյոյի խոսքերը:






































