Ինը հնդիկ զինծառայողներ զինվորական դատարանի առջև կկանգնեն Պակիստանի հետ սահմանակից հյուսիսային Ջամու և Քաշմիր նահանգում երկու դեռահասների սպանության գործով: Այս մասին հայտնում է IANS գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Բուդգամ շրջանում: Զինվորականների խոսքով՝ իրենք կրակ են բացել 5 դեռահասների մեքենայի ուղղությամբ այն պատճառով, որ տրանսպորտային միջոցը կանգ չի առել անցակետում, ինչի պատճառով իրենք կարծել են, թե մեքենայում գտնվողներն ահաբեկիչներ են: Կրակի արձակման հետևանքով 15 և 17 տարեկան 2 երեխա է զոհվել, ևս 2-ը վնասվածքեր են ստացել, ևս մեկին հաջողվել է փախչել: Նրանք տուն էին վերադառնում մուսուլմանական Մուհարամ տոնի առթով արարողությանը մասնակցելուց հետո:
Միջադեպը հետաքննող հանձնաժողովը համարել է, որ զինծառայողները կոպտորեն խախտել են ուժի կիրառման կանոնները: Նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել՝ գործակալությանը հայտնել է զինվորական աղբյուրը:








































