Սելեկցիոներները կատվի նոր ցեղատեսակ են ստացել, որի համար հիմք են դարձել էլֆերի մասին լեգենդներն ու առասպելները: Նոր կատուն Հարի Փոթերի մասին ֆիլմերից Դոբբիի ճշգրիտ կրկնօրինակն է, հայտնում է fedpost.ru-ն:
$ 2.000 դոլարով վաճառվող էլֆ կատուներն American Curl-ի և կանադական սֆինքսի խառնուրդ են:
Նոր ցեղատեսակի հեղինակ, ամերիկացի Քարեն Նելսոնը ձգտել է միավորել սֆինքսի և American Curl-ի հատկանիշները: Նա շատ է ցանկացել ստեղծել կատու, որը կլիներ շփվող, մեղմ ու ատիվ:
«Էլֆերը լի են էներգիայով, նրանք հնազանդ են և մեղմ»,- ասել է Քարենը:
Քարենը նոր կատուների ստեղծման գործընթացը սկսել է 2007-ին, և ներկայումս դրանք բազմացնում են Արիզոնայում, Կալիֆոռնիայում, Նյու Ջերսիում, Այդահոյում, Միչիգանում, Իլինոյսում և Ջորջիայում: Էլֆերը բարակ մազածածկույթ ունեն: Նրանք պետք է հաճախ արևի տակ լինեն ու պարբերաբար լողանան՝ մաշկի վարակները կանխարգելելու համար:
Էլֆ կատուն կարող է լինել ինչպես միջին, այնպես էլ՝ խոշոր չափի: Քաշը կարող է տատանվել 3.6-6.8 կիլոգրամի սահմաններում: Ականջների կորությունը պետք է լինի 90-180 աստիճան:








































