Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Պետական մակարդակով միայն լավ թախծում և ողբում ենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Armcomedy-ի համահիմնադիր Սերգեյ Սարգսյանը:

Սերգեյ, հումորի միջոցով հավասարապես քննադատում եք թե’ իշխանություններին, թե’ ընդդիմությանը: Ինչպես տեսնում եմ, վերջին չառաջադրումների մասին հայտարարությունները Ձեզ մտահոգվելու առիթ են տվել:

– Ցանկացած չառաջադրում մեծ հարված է հասցնում Armcomedy-ին: Մեկ-մեկ նույնիսկ թվում է, որ բոլորը պայմանավորվել են մեզ զրկել թեժ պայքար լուսաբանելու հնարավորությունից: Այս պահին մեր հիմնական հույսը Էպոսագետն է, Չակ Նորիսը և Սուրենավանի նախագահական թեկնածուների ոսկե հավաքածուն, առանց որոնց շատ ավելի անհետաքրքիր կլիներ նախընտրական պայքարը: Հուսով եմ նշածներս մեզ չեն քաշի և մինչև վերջ կգնան:

Ինչո՞ւ է նախագահ դառնալ ցանկացողների բանակն այսքան սահմանափակ: Բացի այդ, ինչո՞ւ է Armcomedy-ին հարված այս քայլը, Մհեր Սեդրակյաններ շատ կան ԱԺ-ում, նշանակում է՝ ձեր թեման անսահմանափակ է:

– Ինձ համար ևս առեղծված է, թե ինչպես են «ստեղծվում» կամ «հասունանում» նախագահի թեկնածուները, ինչպես են «ծնվում» խարիզմայով թեկնածուներ: Այս պահին կարող եմ միայն փաստել, որ, ցավոք, անմարդաշատ է այդ ցանկալի թեկնածուների բանակը: Իսկ Մհեր Սեդրակյանները, իհարկե, մեզ անգործ չեն թողնի դեռ երկար ժամանակ, բայց ամեն դեպքում մենք կուզենայինք տեսնել իրական մրցակցային ու առողջ պայքար, որին այս պահին կարոտ ենք:

– Սերգեյ, ինչո՞ւ չի լինում մրցակցային առողջ պայքար, օրինակ, ըստ Ձեզ ավելի լավ էր Գագիկ Ծառուկյանի առաջադրվե՞լը, թե՞ չառաջադրվելը և որևէ մեկին չսատարելը, Տեր-Պետրոսյանի չառաջադրո՞ւմը, թե՞ առաջադրումը, բացի այդ, հիմա ո՞ւմ կուզեիք տեսնել առաջադրվողների թվում:

– Ես կարևորում էի ոչ թե կոնկրետ գործիչների առաջադրումը` Ծառուկյան, Տեր-Պետրոսյան, այլ որպես սկզբունք՝ ծանրակշիռ մրցակիցների մասնակցությունը նախընտրական «վերջնախաղին»: Ինչ արած, որ այս պահի դրությամբ քաղաքական դաշտն այնքան աղքատիկ է, որ միայն ձեր նշված երկու գործիչներն էին ընկալվում որպես այդպիսիք: Բայց թեկուզ նրանք էլ մասնակցեին, ամեն դեպքում ավելի հետաքրքիր ու մրցակցային կլիներ:

– Ձեր կողմից հատկապես սուր քննադատության արժանացավ Մհեր Սեդրակյանի պահվածքը ԱԺ-ում, ինչո՞ւ իսկապես չպատժեցին նրան: Նա էլ միայն ափսոսանք հայտնեց ու վերջ:

– Իրոք Մհեր Սեդրակյանը չարժանացավ այն գնահատականին և պատժին, որը կուզենայինք, և որը արդար կլիներ, բայց վստահ եմ, որ մենք բավական դժվարացրեցինք լրագրող Մհեր Արշակյանի ծնոտի պոտենցիալ պոկվելը ապագայում: Կարծում եմ՝ քայլ առ քայլ նաև ցանկացած ագրեսիվ դրսևորում կկարողանանք սաստել և բացառել քաղաքական գործիչների մոտ: Գուցե սա այս պահին ամանորյա ցանկություն է ավելի շատ:

Ամանորյա ցանկություն է հիշեցնում, քանի որ ԱԺ-ում լիքն են հոխորտացողները և հարուստ բառապաշարովները, կա՞ն ԱԺ-ում դեմքեր, որոնք տեղ չեն թողնում քննադատության: Ի նկատի ունեմ հենց իրենց տեղում են, կոմպետենտ են:

– Ես կողմնակից չեմ քննադատությունը կենտրոնացնել «դեմքերի» կամ անձանց շուրջ: Armcomedy-ի ամբողջ փիլիսոփայությունը կառուցված է արատավոր վարքի քննադատության շուրջ, այլ ոչ թե դեմքերի: Իհարկե, կան դեմքեր, որոնք ավելի շատ են դրսևորում անհետևողականություն, կոպտություն, անսկզբունքայնություն կամ անդաստիարակություն, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը երաշխավորված է սխալներից: Կան պատգամավորներ, օրինակ, որոնց քայլերի հիսուն տոկոսը հիացմունք է առաջացնում, իսկ մյուս հիսուն տոկոսը փափուկ ասած՝ զարմանք: Այնպես որ, դժվարանում եմ առանձին դեմքերի վրա կենտրոնանալ այս պահին:

Միայն թե քաղաքապետին շատ եք հիշում, չի արդարացնո՞ւմ, ամանորյա ծառերը,  կենդանիները այդպես էլ ուրախ տեսք չե՞ն հաղորդում քաղաքին, ավելի շուտ տխո՞ւր են:

– Ինձ մոտ ստեղծվում է տպավորություն, որ նայում ես մեր հաղորդումը:

– Երբ ժամանակ եմ ունենում, դիտում եմ, որովհետև ձեզ սիրում եմ:

– Ասեմ: Երկակի զգացում ունեմ այդ պլաստիկե ծառերի նկատմամբ: Ցերեկը ծայրաստիճան ներվերիս վրա ազդում են, մանավանդ երբ իսկական ծառերի կողքին տեսնում եմ այդ մուտանտ և թթվածին չարտադրող տուզիկներին: Բայց երեկոյան ահագին գեղեցիկ են այդ լուսավորության տակ և լավ տրամադրություն են ստեղծում: Բայց հետո էլի գալիս է ցերեկը…

Ինձ դուր է գալիս քաղաքը զարդարելու և տոնական դարձնելու ձգտումը: Շատ լավ ու առողջ ձգտում է: Մնում է այդ ամենը ճաշակով և ինչ-որ ընդհանուր կոնտեքստում անել: Օրինակ՝ եթե Նոր տարվա թեման ա ընտրվում, ապա կենդանիները լինեն լապլանդածին: Բայց որպես առաջին քայլ, իր բոլոր թերություններով հանդերձ, ինձ դուր է գալիս: Կարծում եմ՝ կամաց-կամաց ինքնաշտկվելով ավելի հետաքրքիր և տրամադրող կգեղեցկացվի քաղաքը: Ի վերջո պետք է սովորենք ուրախանալ և քաղաքը ուրախ դարձնենք: Թե չէ առայժմ պետական մակարդակով միայն լավ թախծում և ողբում ենք: Ինձ համար աբսուրդ է, օրինակ, կառավարության «տաղավար տոների» առիթով մարդկանց պարտադիր գերեզման ուղարկելը:

Ստեփան Ֆռիկյանցն էլ լավ ներկայացրեց, թե ի՞նչ հաջողություններ ուներ կառավարությունը 2012-ին: Կառավարությո՞ւնն է ավելի մռայլ դեմքերով, թե՞ ԱԺ-ն:

– Ավելի մռայլ, կարծում եմ, կառավարությունն էր անցած տարի, քանի որ այնտեղ, ի տարբերություն ԱԺ-ի, չեն լինում այն բախումներն ու բանավեճերը, որոնք լինում են ԱԺ-ում: Բացի դրանից, ԱԺ-ի կշիռը, ցավոք, այդքան էլ մեծ չէ որոշումների կայացման հարցում:

Իսկ քաղաքացուն հարգելու և քաղաքացու կարծիքի հետ հաշվի նստելու մշակույթը, այնուամենայնիվ, մտնո՞ւմ է մեր կյանք, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում:

– Քաղաքացու կարծիքի հետ հաշվի նստելու մշակույթի հարցում վստահ եմ, որ առաջընթաց եղել է, և դեռ պետք է այնպես անենք, որ մեծանա: Քաղաքացու կշռի մեծացման երեք կարևորագույն նախապայման եմ ես տեսնում` ինտերնետ, ինտերնետ ու ինտերնետ: Հենց ինտերնետն է ստիպում նաև հեռուստատեսությանը մոդեռնացվել, ձգվել, ազատականանալ, որպեսզի մարդիկ մեկ-մեկ սեղմեն հեռուստացույցի կոճակը: Արդյունքում ինչքան մեծանա թափանցիկությունը, այդքան շատ կմեծանա հանրային ճնշումը, իսկ ինչքան շատ մեծանա հանրային ճնշումը, այդքան դժվար կլինի անել ապօրինություններ գոնե օրը ցերեկով, իսկ հետո նաև երեկոյան, իսկ հետո նաև գիշերով: Կարծում եմ՝ քաղաքացու դերի բարձրացումը անխուսափելի և անդառնալի գործընթաց է, որը այս պահին գուցե դժվար է լիարժեք ընկալել: Մի քանի տարվա ընթացքում քաղաքացու դերը որոշում կայացնելու մեջ կտրուկ պետք է աճի: Ես ամեն ինչ անելու եմ, օրինակ, որ «հանրային լսումների» ինստիտուտը վերջապես սկսի իրոք գործել և ոչ թե թղթի վրա (արդեն լավ նախադեպեր ունենք ՀԷԿ-երի հարցում): Ցանկացած հանրային նշանակություն ունեցող ծրագիր պետք է ստանա նախ տվյալ շրջանի բնակիչների հավանությունը: Պետք է պայքարենք դրա համար, և կպայքարենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում