Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն մարզման ժամանակ ծնկի վնասվածք է ստացել, որի պատճառով չի կարողանա մասնակցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին՝ գրում է L’Equipe-ը:
Այսօրվա մարզմանը ֆուտբոլիստն ուժեղ հարված է ստացել ծնկին և վերջինիս պատռվածքի պատճառով մյուսներից շուտ է ավարտել մարզումը:
Վաղը խաղացողը բժշկական հետազոտություն կանցնի:









































