Սիբիրցի հոգեբանները յուրահատուկ մեթոդ են մշակել, որը վայրկենաբար բուժում է հարբեցողներին և թմրամոլներին: Նոր մեթոդի առավելությունները հասանելիությունն ու արդյունավետությունն են. ուռենու ճյուղեր գտնել և դրանցով սեփական հետույքին հարվածել կարող է յուրաքանչյուր ցանկացող:
Բժիշկ Գերման Պիլիպենկոն և պրոֆեսոր Մարինա Չուխրովան ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ալկոհոլային կամ թմրնայութերից կախվածություն ունեցող հիվանդներն էնդորֆինի կամ «երջանկության հորմոնի» պակաս ունեն:
Բժիշկները մտածել են՝ ինչպես բարձրացնել այդ կենսաբանորեն ակտիվ նյութերի քանկությունը թմրամոլների և հարբեցողների օրգանիզմում՝ բավարար է հիվանդին պառկեցնել ու մի լավ ճիպոտահարել ուռենու ճյուղերով:
Այս բուժումն ընդունած հիվանդները պնդում են, որ այն իրենց օգնել է մոռանալ կործանարար հակումների մասին ու նոր կյանք սկսել: Նրանցից մեկը՝ 22-ամյա Նատալյան, ով կարողացել է հաղթահարել իր կախվածությունը, պատմել է. «Իմ հակումը թմրանյութերի նկատմամբ քիչ էր մնում՝ կյանքս արժենար, և ես համաձայնեցի փորձել մեթոդը, որի մասին պատմում էր մայրս: Ամեն հարվածից հետո ես գոռում ու լաց եմ լինում, բժիշկն ամեն անգամ հարցնում է՝ կարո՞ղ ենք շարունակել: Դա իսկապես տհաճ է, բայց դրանից հետո ես ինձ ողջ եմ զգում, աշխարհին նոր աչքերով եմ նայում: Ցավն ինձ օգնում է հասկանալ՝ որքան եմ ես մոտեցել մահվանը: Ընկերներիցս շատերն ինձ աննորմալ են համարում, բայց 5 տարի թմրանյութ օգտագործելուց հետո ես առաջին անգամ ինձ նորմալ մարդ եմ զգում»: Մի քանի ամիս բուժվելուց հետո Նատալյան դուրս է գրվել հիվանդանոցից ու դիսպետչերի աշխատանք գտել:
Նման արդյունքի մասին է պատմում նաև 41-ամյա Յուրին, ով սկսել է չարաշահել ալկոհոլը. «Առաջին հարվածի ժամանկ ես գոռում ու հայհոյում էի: Փոխարենը՝ հաջորդ օրը կորավ օղու շշին մոտենալու ցանկությունս: Մեկ տարի է՝ այն սառնարանոմ է:»։
«Գործընթացը սկսելուց առաջ մենք ուշադիր ուսումնասիրում ենք հիվանդին: Սեանսի ժամանակ ուշադիր հետևում ենք ցավի հանդեպ յուրաքանչյուրի արձագանքին: Եթե նկատում ենք, որ հիվանդը սեքսուալ բավարարվածություն է ստանում, անմիջապես դադարում ենք հարվածել»,- նշել է Մարինա Չուխրովան։ Այս մասին հայտնում է fedpost.ru-ն:











































