Saturday, 20 06 2026
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios

Մոսկվան ուղղաթիռի խոցումը չի դիտարկում որպես աննախադեպ ագրեսիա Հայաստանի դեմ

ՌԴ-ն ուղղաթիռի միջադեպը չի դիտարկվում որպես աննախադեպ ագրեսիա Հայաստանի դեմ, որպեսզի գործի դնի իր ողջ գործիքակազմը` երեկ ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան, միջազգային անվտանգության խնդիրներով մասնագիտացած կԼՀ կենտրոնի փոխնախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Դմիտրի Պոլիկանովը:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, թե հայկական պետությունների նկատմամբ աննախադեպ ագրեսիայի՝ ռազմական ուղղաթիռի խոցումից հետո ՌԴ դիրքորոշումը չառանձնացավ ԵԱՀԿ ՄԽ և ՄԽ համանախագահ երկրների դիրքորոշումից` այն դեպքում, երբ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է և ընդունված է ՌԴ-ին համարել ՀՀ անվտանգության երաշխավոր, Պոլիկանովն արձագանքեց` եթե ուշադրություն ենք դարձրել, ապա Ռուսաստանի տրամադրած անվտանգության երաշխիքներն իր բոլոր գործընկերներին կրում են քաղաքական-դիվանագիտական բնույթ: Նրա խոսքով` Ռուսաստանը դատապարտում է, կոչ է անում, բարձրացնում է հարցը և նման բաներ: Սակայն դրա հետ մեկտեղ, վերլուծաբանի վստահեցմամբ, վերջին 10-15 տարիների ընթացքում Ռուսաստանը զերծ է մնում ռազմական ուժի կիրառումից, մասնավորապես արտերկրում իր զորքերը գործի դնելուց:

«Սա պայմանավորված է նաև հասարակական կարծիքի տարբեր մոտեցումների և էլիտաների ընդհանուր փիլիսոփայության հետ: Ուստի ես չեմ կարծում, որ ուղղաթիռի միջադեպը դիտարկվում է որպես աննախադեպ ագրեսիվ գործողություն, և դա պատճառ չէ ողջ գործիքակազմը գործի դնելու համար»,- ասաց Պոլիկանովը:

Գնահատելով Մինսկի խմբի գործունեությունը՝ Դ. Պոլիկանովն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունում ակնհայտորեն կա տարբերություն խոսքի և գործի միջև: Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի առողջ քաղաքական գործիչները պատերազմ չեն ցանկանում, քանի որ հասկանում են, որ չնայած ռազմատենչ հռետորաբանությանը, իրենց պետությունները դրան պատրաստ չեն: «Բայց իրենց դիրքերը զիջել ևս նրանք չեն կարող՝ կոմպրոմիսի դաշտը չափազանց նեղ է, հաշտության տրամաբանությունը հասարակության շրջանում ներդնելու ուղղությամբ որևէ մեկը չի աշխատում, ուժեղ, հեղինակավոր առաջնորդներ, որոնք պատրաստ են իրենց վրա պատասխատվություն վերցնել և գնալ հասարակական տրամադրություններին հակառակ, ևս չկան: Վերջնահաշվով բոլոր կողմերը ջանում են ամրացնել իրենց դիրքերը իրենց բարձր և ահաբեկիչ հռետորաբանության հաշվին: Մոռանալով, որ բառային լարվածությունը ինչ-որ պահի կարող է վերածվել փաստացի դիմակայության` կողմերին մղելով դեպի տաք պատերազմ: Այնպես որ, նման միջադեպերը մոտ ապագայում անխուսափելի են, ցավոք սրտի»,- ասաց Դ. Պոլիկանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում