«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է թիմի խաղացող Վիլիանի բացակայության շուրջ ստեղծվավ իրավիճակը:
«Վիլիանը դեռևս չի ժամանել, ներկայումս նա ճնշում է գործադրում ակումբի վրա: Այդ իսկ պատճառով նախագահը որոշում կայացրեց ձեռք բերել համապատասխան խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստի տրանսֆեր, ով արդեն ծանոթ է ՈՒՊԼ-ին:
Այն, որ Վիլիանը մինչև հիմա չի վերադարձել, տհաճ պատմություն է ամբողջ ակումբի համար: Դա հիշեցնում է Մատուզալեմի, Իլսինյոյի շուրջ ստեղծվավ իրավիճակները: Ինչ-որ մեկը Վիլիանին սխալ խորհուրդներ է տալիս: Վիլիանը 18 տարեկան հասակից խաղում է «Շախտյոր»-ում: Իր հաջողությունների համար նա պարտական է այս ակումբին: Ինչ էլ պատահի, միևնույն է, «Շախտյոր»-ն առաջ է շարժվելու»,- նշել է մասնագետը:








































