Հայտնի ամերիկյան հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսը YouTube-ի սեփական էջում է տեղադրել իր երեկոյան շոուի հերթական թողարկումը, որում մեկ տեսանյութի մեջ է ամբողջացրել 2012-ին վիդեոհոսթինգում հայտնված ամենալավ տեսանյութերը՝ իր ընտրությամբ:
Նախ ներկայացվում են կենդանիներին վերաբերող` 2012-ի լավագույն կադրերը, այնուհետև զավեշտալի տեսանյութեր, մասնավորապես՝ եթերում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:








































