Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեկտեմբերի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Փաստաթղթում նշվում է, որ կքննարկվի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք ձեռք էին բերվել 2012-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում, կքննարկվեն երկկողմ համագործակցության ամրապնդման հարցերը:







































