Նիկոլ Քիդմանը ներկա է եղել «Պադինգտոնի արկածները» ֆիլմի համաշխարհային պրեմիերային, որում նա մարմնավորել է չար Միլլիսենին: Պրեմիերան տեղի է ունեցել Լոնդոնի Odeon Leicester Square կինոթատրոնում՝ հայտնում է Elle-ը:
Լոնդոնում եղանակը բավական ցուրտ էր, տեղում էր անձրև, սակայն դա չի խանգարել Քիդմանին կարմիր գորգի հայտնվել Prada-ի բարակ սև զգեստով ու Christian Louboutin-ի կոշիկներով:
Դերասանուհին որոշել է տաքանալ ամուսնու՝ Կիտ Ուրբանի գրկում, որը նրան տաք համբույր է պարգևել:
Աստղը ստիպված էր կրել հովանոց՝ ռետրո ոճի սանրվածքը չփչացնելու համար:














































