Վրացի երկաթուղայինները չորեքշաբթի օրը հայտարարել են անժամկետ գործադուլի մասին: Trend-ի հաղորդմամբ՝ երկաթուղայինների արհմիություններում լրագրողներին հայտնել են, որ ցույցի սկիզբը ժամը 10.00-ն է:
Նրանք մտադիր են ամբողջությամբ կաթվածահար անել երկաթուղու երթևեկությունը:
Այս որոշումն ընդունվել է, երբ «Վրացական երկաթուղի» ընկերությունը հրաժարվել է բավարարել երկաթուղայինների պահանջները, այն է՝ սահմանել պարգևավճարներ և վճարել արտաժամյա աշխատանքի համար:
Բանակցությունները տևել են մի քանի ամիս, բայց կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ:








































