Հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Օլոնգապո զբոսաշրջային քաղաքում զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեք ամերիկացի և Կորեայի Հանրապետության մեկ քաղաքացի: Ինչպես հայտնել է ոստիկանությունը՝ հրդեհի զոհ են դարձել նաև երեք ֆիլիպինցի:
Բռնկումը տեղի է ունեցել փոքրիկ երկհարկանի հյուրանոցում ուշ երեկոյան: Հրդեհի պատճառը դեռ որոշված չէ,- հաղորդում է TAR-TASS-ը:









































