Լոնդոնի «Չելսի»-ի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարող է լքել իր ներկայիս ակումբը: Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ իսպանացին իր թիմակիցներին տեղեկացրել է «Լիվերպուլ» վերադառնալու ցանկության մասին:
Դա կապված է խաղացողի՝ թիմի հիմնական կազմում մշտական տեղ չունենալու հետ: Իսկ Դեմբա Բայի՝ «Չելսի» տեղափոխությունից հետո ավելի մեծ է հավանականությունը, որ Տորեսը, ով այդքան էլ արդյունավետ խաղ չի ցուցադրում, կմնա պահեստայինների նստարանին:
Հիշեցնենք, որ 2011 ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսի»-ն Տորեսի տեղափոխության դիմաց «Լիվերպուլ»-ին 50 մլն ֆունտ վճարեց:







































