«Աստղային պատերազմներ. ուժի զարթոնք» ֆիլմի առաջին թիզերն ԱՄՆ-ի և Կանադայի կինոթատրոններում կցուցադրեն նոյեմբերի 28-ին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
88 վայրկյան տևողությամբ հոլովակը կցուցադրվի 30 կինոթատրոնում: Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսն իր Bad Robot պրոդյուսերական ընկերության թվիթերյան էջում հայտնել է, որ դա ֆիլմի վրա տարված մեծ աշխատանքի շատ փոքր հատված է: «Հուսով եմ՝ ձեզ դուր կգա, շնորհավոր Գոհաբանության օրը»,- գրել է Աբրամսը:
Նոր «Աստղային պատերազմների» առաջին պաշտոնական թրեյլերը պետք է թողարկվի դեկտեմբերին:










































