«Ռոմա»-ի ղեկավարությունը պատրաստվում է բանակցություններ սկսել թիմի 36-ամյա հարձակվող և ավագ Ֆրանչեսկո Տոտիի պայմանագրի շուրջ: Այդ մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Շրջանառվող լուրերի համաձայն` «Ռոմա»-ն մինչև 2014 թվականը պայմանագիր կառաջարկի ֆուտբոլիստին` ևս 1 մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ:
«Ռոմա»-ի ղեկավարները ցանկանում են բացառել Տոտիի` ազատ գործակալի կարգավիճակով հռոմեական թիմը լքելու հնարավորությունը, ինչի մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվում:









































