ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում շնորհակալություն հայտնեց խոցված ուղղաթիռի զոհված օդաչուների հարազատներին՝ ընդգծելով, որ իրենք պարտավոր են մշտապես կանգնել զոհված տղաների հարազատների ու որդիների կողքին, որոնք շարունակելու են իրենց հայրերի կիսատ թողած գործը:
«Մեր զոհված ընկերները, զոհված օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից: Այսուհետ մենք մեր գործունեությամբ այնպես պետք է անենք, որ ամեն ինչ կատարվի բարձր մակարդակով, և նրանց հետ միասին ապահովենք հայ ժողովրդի ապագա զարգացումը»,- ասաց Սեյրան Օհանյանը:







































