Դորտմունդի «Բորուսիա»-ի մենեջեր Միխայել Ցորկը հույս է հայտնել, որ ակումբին կհաջողվի պահպանել թիմի առաջատար ֆուտբոլիստներին և երկարաձգել նրանց պայմանագրերի ժամկետները: Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Խոսքը, մասնավորապես, դարպասապահ Ռոման Վայդենֆելերի, պաշտպան Մարսել Շմելցերի, կիսապաշտպաններ Սեբաստիան Կելի, Քևին Գրոսկրոյցի և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին է:
«Նրանք բոլորը շատ կարևոր ֆուտբոլիստներ են «Բորուսիա»-ի համար: Կարելի է ասել, որ մենք նրանց հետ միշտ երկխոսության մեջ ենք: Ես լավատեսորեն եմ տրամադրված նրանց պայմանգրերի երկարաձգման հարցի շուրջ: Վստահ եմ, որ նշված ֆուտբոլիստները կշարունակեն իրենց ելույթները առաջիկա մրցաշրջանում»,- հայտարարել է Ցորկը:









































