Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներով կզբաղվի Universal ստուդիան՝ Sony-ի փոխարեն: Այս մասին գրում է Variety-ն: Պարբերականը հիշեցնում է, որ Sony-ն ֆիլմի ստեղծումից հրաժարվել է նոյեմբերի 19-ին՝ անհայտ պատճառներով:
Որոշ ժամանակ առաջ նախագծից դուրս է եկել Քրիստիան Բեյլը, և պրոդյուսերները գլխավոր դերի համար հրավիրել են Մայքլ Ֆասբենդերին: Բանակցություններ են տարվում նաև Սեթ Ռոգենի հետ, որին առաջարկել են մարմնավորել Սթիվ Վոզնյակին:
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն են «Օսկարի» դափնեկիրներ Դեննի Բոյլը և Աարոն Սորկինը՝ համապատասխանաբար:








































