Մարտերի ընթացքում զոհվել է ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորմանը հարած Թուրքիայի 100-ից ավելի քաղաքացի: Թուրքական Kanal7 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ին հարած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասնում է 600-ի:
Չավուշօղլուն նաև նշել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայից արտաքսվել է 100 մարդ և արգելվել 7 հազարի մուտքը երկիր:







































