Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ևս մեկ մասնակցի անուն պարզ դարձավ: Մադրիդի «Ատլետիկո»-ն մերձմադրիդյան «Խետաֆե»-ի դեմ խաղում նվաճեց այդ ուղեգիրը:
Առաջին խաղում 3:0 հաղթելուց հետո «Ատլետիկո»-ն մի փոքր հանգստացած էր մոտեցել այս խաղին ու առանձնապես ջանքեր չէր թափում հաղթելու համար:
Նույնիսկ առաջին կեսում տանտերերի ստացած կարմիր քարտը չնպաստեց դրան:
«Խետաֆե» – «Ատլետիկո»՝ 0:0
Հեռացում՝ Ռաֆայել Լոպես Գոմես, 33՛








































