Sunday, 14 06 2026
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ

Եթե Հայաստանը մեկ-երկու շրջան հանձնի Ադրբեջանին, ապա վերջինս էլ պատրաստ կլինի սահմանի բացմանը. Ահմեդ Դավութօղլու

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը.

«Հայ-թուրքական երկխոսությունը սկիզբ առավ 2005 թվականին, ինչը համահունչ էր մեր որդեգրած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությանը: Հայաստանի հետ երկխոսության մեջ մտնելը մեր կողմից հետապնդում էր երեք նպատակ. սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Թուրքիա-Հայաստան ուղղակի ու անուղղակի կապերի հաստատում:

Սակայն Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար չի կարող կորցնել Ադրբեջանին: Մենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու իմ հայ գործընկեր Էդուարդ Նալբանդյանին հայտնել ենք 1-2 շրջան Ադրբեջանին վերադարձնելու մեր ցանկության մասին:

Ադրբեջանին գոհացնելու համար Հայաստանը կարող է նրան զիջել Ֆիզուլու և Աղդամի շրջանները: Այդպիսի իրավիճակում Ադրբեջանն էլ պատրաստ կլինի սահմանի բացմանը: Սակայն Հայաստանը դա մերժեց»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի Չանքըրը Քարաթեքին համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Սեզաի Օզջելիքը հայտարարել էր, որ Թուրքիան ֆուտբոլային դիվանագիտությամբ Հայաստանի հետ երկխոսության մեջ մտավ, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում վերածվի առանցքային դերակատարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում