Մի խումբ երիտասարդներ առաջիկա մեկ ամսում կայցելեն 50 տուրիստական գործակալություններ՝ վերջիններիս աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել դեպի Թուրքիայի Հանրապետություն հանգստի և ժամանցի նպատակով տրամադրվող փաթեթների վաճառքը:
Նախաձեռնությունը «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ինն է, որը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում Երևանում և մարզերում իրականացնում է «Բարձրաձայնում» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում կանցկացվեն նաև դասախոսություններ. շուրջ 160 ուսանողներ կստանան պատմաբանի և մշակութաբանի կողմից մշակված և խտացված գիտելիքներ` Հայոց ցեղասպանության վերաբերյալ:










































