Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ քիչ քանակությամբ ալկոհոլային խմիչքներն օգնում են թուլանալ և հաճույք ստանալ, հատկապես դա վերաբերում է կանանց: Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ, մեկ բաժակ գինի խմելով՝ իրենց ավելի գրավիչ և սեքսուալ են զգում և նշում են, որ այդ դեպքում իրենց օրգազմն ավելի վառ է լինում: Սակայն տարածված այդ կարծիքը առասպել է: Ալկոհոլը կենտրոնական նյարդային համակարգի գրգռիչ է հանդիսանում: Այն արգելափակում է նյարդային վերջույթների զգայունությունը:
Ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը, իսկ սեռական գրգռվածության համար արյան բավականին քանակություն է անհրաժեշտ՝ տղամարդկանց էրեկցիայի և կանանց քսուքի համար: Ուսումնասիրությունները պարզել են, որ ալկոհոլն օգնում է հաղթահարել սեռական արգելքները և թերարժեքության զգացումը: Սակայն դրա ավելորդ քանակը թուլացնում է օրգանիզմը: Ալկոհոլն սրում է էրեկցիայի հետ կապված խնդիրները, քանի որ ջրազրկումն արյան քանակի նվազեցման պատճառ է հանդիսանում և բարձրացնում է անգիոտենզին հորմոնի մակարդակը, որը էրեկտալ դիսֆունկցիա է առաջացնում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ալկոհոլ օգտագործողների 11 %-ն օրգազմի հասնելու խնդիր են ունենում (դա վերաբերում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց): Եվ վերջապես, ալկոհոլն ուժեղացնում է կանանց սուբյեկտիվ հաճույքը: Դա հավանաբար կապված է փոքր քանակությամբ ալկոհոլ ընդունելու հետևանքով թուլանալու հետ:











































