Մեր աղբյուրների փոխանցմամբ, շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ և հանձնարարել անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի ոստիկանությունը ոչնչով չզիջի վրացականին: Սերժ Սարգսյանը Ալիկ Սարգսյանին թույլատրել է կադրային համարձակ որոշումներ կայացնել այս նպատակին հասնելու համար: Նախօրեին Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանին պաշտոնից ազատելու ՀՀ ոստիկանապետի որոշումը հենց այս հանձնարարականն իրականացնելու առաջին քայլն է: