Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է հղել իր թիմակցի` պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Շատ մարդիկ պարզապես նախանձում են Կրիշտիանու Ռոնալդուին: Վերջինս տաղանդավոր ֆուտբոլիստ է, և հմուտ մարզիկ:
Նա աշխատասեր է, և համաձայն է այն փաստի հետ, որ բոլորը պետք է սովորեն անկախ տարիքից»,- հայտարարել է Ռոդրիգեսը:









































