«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Սևիլիա»-ի դեմ խաղում դուբլ է ձևակերպել և իր ակտիվում գրանցելով 253 գոլ դարձել է Պրիմերայի պատմության լավագույն ռմբարկուն, մեկնաբանել է իր նվաճումը:
«Երբ 2005 թվականին խփեցի առաջին գոլս «Ալբասետե»-ի դարպասը, պատկերացնել անգամ չէի կարող, որ կարող եմ ինչ-որ ռեկորդ սահմանել, առավել ևս գերազանցել Սարայի ռեկորդը: Ես հասել եմ այս ամենին բացառապես այն մարդկանց շնորհիվ, ովքեր միշտ կողքիս են եղել: Շնորհակալ եմ, որ միշտ ինձ հետ եք և հաջողությունս ձեզ եմ նվիրում:
Ցանկանում եմ ռեկորդս նվիրել նաև նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն: Ես ձեզ երբեք չեմ մոռանա: Շնորհակալ եմ աջակցության համար»,- Twitter-ի իր էջում գրել է Մեսսին:










































