Ֆրանսիացի դիզայներ Ստեֆանի Լանգարդը հարմարավետ տնային գորգի հեղինակն է: Գորգի դիզայնը Լանգարդը մշակել է կլորավուն տեսքով` կենտրոնում բուխարի, գրում է Novate.ru-ն:
Այն ստացել է Tapis անվանումը: Գորգը բաղկացած է բարակ կաշվե գոտիներից, որոնք միահյուսված են: Գորգը յուրովի խորհրդանշում է ընտանեկան ջերմությունը, սերն ու միաբանությունը:
















































