Հունվարի 10-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի թիվ 7-րդ շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել 1937 թ. ծնված Մ. Հովհաննիսյանի դին:











































