Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 առաջնություն. հայ ծանրորդները մեկնեցին Կիպրոս

Նոյեմբերի 20-29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում զուգահեռաբար անցկացվելու են մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները ,որոնց ըստ նախնական հայտերի պատրաստվում են մասնակցել 33 երկրի 364 մարզիկ (227 ծանրորդ, 137 ծանրորդուհի):

Բնականաբար մարզաձևի ներկայցուցիչների համար մրցաշրջանի եզրափակիչ ակորդը համարվող կարևոր այս ստուաատեսին մասնակցելու են նաև Հայաստանի ուժեղագույն երիտասարդ ծանրորդները, որոնցից սովորկանի նման ակնկալիքները շատ մեծ են: Հուսով ենք նրանք հուսախաբ չեն անի ու կուրախացնեն իրենց նոր նվաճումներով:
Ծանրամարտի Հայաստանի պատվիրակությունն այսօր մեկնել է մրցավայր:

Մրցումները կսկսվեն նոյեմբերի 23-ից: Ստուգատեսի 1-ին օրը ժամը 12-ին և 16:30-ին մինչև 20 տարեկան աղջիկների 48 կգ և 53 կգ, իսկ ժամը 14:30-ին և 18-ին նույն տարիքային խմբի տղաների ՝ 56 կգ և 62 կգ քաշային կարգերի ուժեղագույնների՝ Ա խմբի մասնակիցները կվիճարկեն առաջնության առաջին մեդալները: ժամը 20:30-ին կկայանա առաջնություների հանդիսավոր բացումը:

Նոյեմբերի 24-ին մրցապայքարի ոլորտ կներգրավվեն նաև մինչ 23 տարեկան մարզիկները: Տեղական ժամանակով ժամը 11-ին պայքարն կսկսեն տղամարդկանց 77 կգ քաշային կարգի Բ խմբի մասնակիցները: Ժամը 13-ին, 15-ին և 19-ին մեդալներ կվիճարկվեն տղմարդկանց ՝ 56 կգ, 62 կգ և 69 կգ քաշային կարգերի Ա խմբի մասնակիցները , իսկ ժամը 16:30-ին էլ կանանց 48 կգ և 53 կգ քաշային կարգերի Ա խմբի մասնակիցները:

Մրցաշարի վերջին օրը՝ նոյեմբերի 29-ին, ըստ ժամանակցույցի ժամը 9:00-ին և 13-ին մեդալներ կխաղարկեն մինչև 23 տարեկանների տղամարդկանց մրցաշարի 105 և +105 քաշային կարգերի Ա խմբի մասնակցիները, իսկ ժամը 11:30-ին էլ նույն տարիքային խմբի կանանց +75 կգ քաշային կարգի Ա խմբի մասնակիցները: Ժամը 20-ին կկայանա երկու առաջնությունների փակման հանդիսավոր արարողությունը:

Հավելենք, որ Լիմասոլում Հայաստանի պատվիրակների թվում են բոլորովին վերջերս Ալմաթիում ընթացած մեծահասակների առաջնության մասնակիցներ ՝ Նանկինի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի մեր երկու հերոսները ՝ այդ խաղերում չեմպիոնի տիտղոսը նվաճած 17-ամյա ծանրորդներ Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, ովքեր մասնակցելու մինչև 20 տարեկանների առաջնության համապատասխանաբար 77 կգ և +105 կգ քաշային կարգերում:

Նրանցից բացի մեդալներ են անկնկալվում անկասկած մինչև 23 տարեկանների առաջնության մասնակից, արդեն բավական փորձառու և տիտղոսակիր 56 կգ քաշային, 21-ամյա Սմբատ Մարգարյանից, ինչպես նաև այստեղ մինչև 20 տարեկան աղջիկների 63 կգ քաշայինների մրցապայքարին մասնակցել պատրաստվող 19-ամյա Իզաբելա Յայլյանից:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի պատվիարկներից բացի ստուգատեսին հայտավորվել են նաև 3 սփյուքահայ մարզիկներ: Ռուսաստանը ներկայացնող 19-ամյա Անի Սարգսյանը ելույթ է ունենալու մինչև 20 տարեկան աղջիկների 69 կգ քաշային կարգում և համարվում է մեդալի հավակնորդ: Նրա համերկրացի, 21-ամյա Վանիկ Մկրտումյանը հանդես է գալու մինչև 23 տարեկանների 56 կգ քաշային կարգում, իսկ նույն տարիքային խմբի կանանց մրցաշարում 22-ամյա Մարիա Խլյանն էլ 69 կգ քաշային կարգի ծանորդուհիների շարքում պաշտպանելու է Ուկրաինայի մարզական պատիվը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում