Tuesday, 23 06 2026
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ո՞վ է նախապատրաստելու մեր զինվորների հաջողությունը

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի զինված ուժերին հաջողվել է նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անկման վայրից տարհանվել ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: 

Վերջին շրջանում Հայաստանում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է ընդհանրապես դարձել քաղաքական տեսանկյունից անհետաքրքիր էր դարձել: Դրա հանդեպ ուշադրություն կարծես թե այսօր էլ չկա: Բայց այստեղ է նաև որոշակի «մեթոդաբանական» սխալը, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ հանրային ուշադրության ձևավորման մեխանիզմում թույլ է տրվում քաղաքական, հասարակական մակարդակով: Այդ ուշադրությունը պայմանավորվել է սահմանային միջադեպերով, զոհերով, արտաքին գործոններով կամ ազդակներով, այսինքն` պետք է լինի մի ինչ-որ հայտարարություն, հանդիպում, աղմկոտ տեղեկատվություն, որ հասարակական-քաղաքական ուշադրությունն ուղղվի Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Երբ այդ ամենը չկա, Հայաստանում նաև չկա ուշադրություն այդ գործընթացին, չկա քննարկում, այն օրակարգային հարց չէ:

Ի՞նչն է այս «մեթոդաբանության» մեջ սխալ: Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ինքնին բավական լայն հասկացություն է, և այն, ընդ որում, իր բնույթով վաղուց արդեն շատ ավելի լայն գործընթաց է, քան այն, ինչ հասկացվում է զուտ ղարաբաղյան հակամարտություն անվան տակ: Այս անվանումը արդեն ավելի շատ իներցիոն կամ կարծրատիպային, սահմանափակ պատկերացման բնույթ ունի, քան իրապես արտացոլում է իրերի վիճակը այդ հարցում: Ղարաբաղյան կարգավորման գործընթաց ասվածը ներառում է տարածաշրջանային լայն զարգացումներ, որոնցում Հայաստանը բավական հեռու է որոշող դերակատարումից: Ավելին` Հայաստանը նույնիսկ կարող է ունենալ ինֆորմացիոն խնդիրներ, պարզ, տարրական տեղեկացվածության խնդիր, թե օրինակ` ինչ սցենարներ ու պատկերացումներ են առկա Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում, կամ Լոնդոնում, Թեհրանում, Թել-Ավիվում, Անկարայում, մի խոսքով` բոլոր այն կենտրոններում, որտեղ այս կամ այն կերպ տիրապետում են իրադարձությունների զարգացման վրա որևէ կերպ ավելի ազդելու հնարավորությունների, քան Հայաստանը:

Ահա այս պայմաններում, իհարկե, չափազանց արխայիկ է այն մոտեցումը, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց կոչվող երևույթի հանդեպ Հայաստանի հասարակական-քաղաքական վերաբերմունքը և ուշադրությունը ձևավորվում է արտաքին ազդակների կամ ակտերի հիման վրա, կամ այլ կերպ ասած՝ ձևավորվում է պոստֆակտում: Եթե լինում է ինչ-որ բան, Հայաստանում լինում է արձագանք՝ որակը, բնույթը տվյալ պահին էական չեն: Եթե որևէ բան չի լինում, Հայաստանում ոչ մի արձագանք, ոչ մի քննարկում, ոչ մի դիսկուրս այս հարցում չկա: Դա ստեղծում է մի վիճակ, երբ Հայաստանը ստիպված է անընդհատ լինել իրադարձությունների հետևից գնացողի դերում, ընդ որում` կուրորեն գնացողի, որովհետև պարզ չէ, հայտնի չէ, թե ով ինչ է նախատեսել հաջորդ քայլի համար:

Հետևաբար` իրավիճակի պարբերական, շարունակական, անընդհատ քննարկումը թե հանրային բաց, հրապարակային, և թե նեղ մասնագիտական-փորձագիտական մակարդակում Հայաստանի համար պետք է լինի ամենօրյա աշխատանք, որովհետև կապ չունի, օրինակ, թե ինչ են հայտարարել Օբաման, Պուտինը և Օլանդը՝ նրանք կարող է նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ են հայտարարել, երբ և որտեղ. կարևոր է, թե Օբաման, Պուտինն ու Օլանդը, ինչպես նաև այլ առաջնորդներ ինչ են քննարկում Սիրիայի և Թուրքիայի հարցով, Իրանի հարցով: Իսկ քանի որ Հայաստանը օբյեկտիվորեն չունի այդ քննարկումներից լավատեղյակ լինելու հնարավորություն, պետք է օգտագործի որոշակի զարգացումներ ու սցենարներ, հնարավորինս շատ սցենարներ քննարկելու հնարավորությունը, հնարավորինս շատ տարբերակներ դիտարկելու հնարավորությունը` հնարավոր վտանգները քիչ թե շատ ճշգրտորեն հաշվարկելու համար: Իսկ դա առանց լայն քննարկումների հնարավոր չէ: Քննարկումներ, դիսկուրս Հայաստանում չկա, Հայաստանում չեն գեներացվում մտքեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ դրա լայն իմաստով:

Մինչդեռ եթե շուրջը տեղի ունեցող գործընթացներում կատարվում են արագ փոփոխություններ, ապա դա հրամայական է դարձնում նաև ղարաբաղյան խնդրի հանդեպ մեր հանրային վերաբերմունքը փոխել: Եվ անգամ, անկախ փոխելուց, արխայիկ վերաբերմունքը երբեք չի կարող լինել արդարացված և հիմնավորված` անկախ, թե ինչ վիճակում է խնդիրը նեղ ու լայն իմաստով և անկախ, թե ինչպիսին են տրամադրությունները գերտերությունների մոտ: Եթե Հայաստանում լիներ պետական քաղաքականության հեռանկարներով և ազգային շահով իրապես մտահոգ իշխանական համակարգ, ապա իրավիճակը, ղարաբաղյան խնդրի ընկալման ներքին մեթոդոլոգիան և պատկերը փոխելու առաջին շահագրգռված կողմը պետք է լիներ հենց իշխանությունը:

Իշխանությանը դա անհրաժեշտ է թե ընդհանրապես արտաքին ճկունության համար, և թե ընդհանրապես մտագաղափարական պաշարի, որ պետք է համալրել թե համակիրների, թե առավել ևս ընդդիմադիր սեգմենտների մոտ առկա ռեսուրսի շնորհիվ: Իսկ դրա ճանապարհը ներքին դիսկուրսն է, ներքին բանավեճը և քննարկումները` անկախ արտաքին ազդակներից կամ զարգացումներից: Բայց իշխանությունը չի գնում դրան, չի խրախուսում այդ ուղղությամբ հանրային նախաձեռնությունները, որովհետև գլխավոր խնդիրը իշխանությունն է, ոչ թե պետությունը:

Մինչդեռ ներկայումս կարծես թե կարևորագույն խնդիր է դառնում տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը, որը գեներացնողներից ամենաակտիվներից մեկը հենց Հայաստանի ռազմավարական դաշնակից կոչվող պետությունն է, որ զինում է Ադրբեջանին: Իսկ Հայաստանում կա՞ն այս մասին քննարկումներ, կա՞ն հավանական տարբերակներ, թե ինչ պետք է անի Հայաստանը նախ պատերազմը կանխելու համար՝ իրենից հասանելիքն իհարկե, իր ուժերի չափով իհարկե, և կամ` ինչ պետք է անել ու ինչպես պետք է անել, եթե պատերազմ լինում է, որոնք են մեր ռեսուրսները, և այլն: Այդ հարցերը Հայաստանում հնչում են առավելապես ընդդիմադիր հռետորաբանության պաթոսի մակարդակով, մինչդեռ հարկավոր է դրանք վերածել շարունակական դիսկուրսի, օրակարգային քննարկման: Այդ գործընթացը պետք է լինի Հայաստանի մարտունակության կարևոր մասը, որովհետև ժամանակակից պատերազմները հստակ սահմաններ չունեն թե ժամանակային, թե մասնակցային-ներկայացուցչական իմաստով, և միայն զինվորները չէ, որ պատերազմի ժամանակահատվածում ապահովելու են հաջողությունը: Ավելին` զինվորների հաջողությունը պետք է նախապատրաստեն հասարակությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում