Ամերիկացի դերասանուհի Քորթնի Քոքսը փայլել է իր գեղեցկությամբ «Ահավոր ղեկավարներ 2»-ի պրեմիերայի ժամանակ: Այս մասին հայտնում է viva.ua-ն:
50-ամյա Քոքսը նեկա է եղել ռեժիսոր Շոն Անդրեսի կատակերգության պրեմիերային, որը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում: Հանրության առջև Քորթնին երևացել է casual կերպարով՝ հրաժարվելով երեկոյան զգեստից, որոնք սովորաբար հայտնիները կրում են պրեմիերաների ժամանակ:
Կինոաստղին ուղեկցել է նրա ամուսինը՝ 37-ամյա ռոքեր Ջոնի Մաքդեյդը: Զույգի հարսանիքը, ըստ շշուկների, տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերին:









































