Իրանի հյուսիս-արևելքում` Հարավային Խորասան մարզում հայտնաբերվել են ոսկու և պղնձի հանքեր: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը` վկայակոչելով Իրանի երկրաբանության կազմակերպության ղեկավարի տեղակալ Բոհրուզ Բորնային:
Նրա խոսքերով` ավելի վաղ Քրդստանի մարզում հայտնաբերվել էին ոսկու երեք հանքավայրեր:
Բորնան հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում Իրանն առաջին տեղն է զբաղեցնում հանքային ռեսուրսների պաշարներով:
Իրանն արտադրական և հանքանյութեր է արտահանում աշխարհի 159 երկրներ, ներառյալ՝ Իրաք, Չինաստան, ԱՄԷ, Հնդկաստան և Աֆղանստան:
Իրանի արդյունաբերության նախարար Մեhդի Ղազանֆարին ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայում Իրանը հանքաքար է արդյունահանում 5 հազար հանքերից:









































