Sunday, 07 06 2026
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում

Եզդի Ժորան ծեծել, դանակահարել է զինվորներին ու պապու արևով երդվել, որ գողություն չի արել

Տեսնես ի՞նչ էր զգում Ժորայի` դատարանում նստած սիրելի պապը, երբ լսում էր, թե ինչպես է թոռնիկն իր արևով սուտ երդում տալիս:

Բայց Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Լ.Պողոսյանի, հաստատ չէր հավատացել այդ երդումներին և մյուս պատճառաբանություններին, և 2010թ. փետրվարի 11-ի դատավճռով Արագածոտնի մարզի Սանգյառ գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի, ութամյա կրթությամբ ժամկետային զինծառայող Ժորա Կոկլյանին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման` գողության, համածառայակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու` նվաստացնելու, բռնություն գործադրելու, մարմնական վնասվածք հասցնելու համար:

Դատարանը մասնավորապես հաստատված է համարել, որ ամբաստանյալ Ժորա Կոկլյանը 2010թ. մարտի 24-ին, ժամը 16: 30-ի սահմաններում, գումարտակի հարակից տարածքների մաքրության աշխատանքներ կատարելու ընթացքում նկատել է, որ համածառայակից, քրգործով տուժող Իշխան Հակոբի Մանասերյանը չի կատարում տրված հրամանը և մաքրության աշխատանքներով չի զբաղվում: Ժ.Կոկլյանն էլ դիտողություն էր արել նրան, և այդ պատճառով վիճաբանություն էր առաջացել նրանց միջև, որի ընթացքում Ժ.Կոկլյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային պահանջները և անհանդուրժողականություն դրսևորելով Ի.Մանասերյանի նկատմամբ, իր մոտ գտնվող սվին-դանակով հարվածել էր վերջինիս թիկունքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք (կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով):

Բացի դա, Ժ.Կոկլյանը 2010թ. հուլիսի 27-ին, առավոտյան, իր բջջային հեռախոսը հայտնաբերելով գործով տուժող Շահեն Մկրտչյանի մոտ և կասկածելով, թե բջջային հեռախոսը վերջինս է գողացել, այդ պատճառով նույն օրը 3 անգամ զորամասի տարբեր վայրերում ծեծել է վերջինիս, թքել նրա դեմքին` ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը: Նույն Կոկլյանը 2010թ. սեպտեմբերի 14-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք է գործել դիվիզիոնի հրամանատար, մայոր Նորայր Խոյլունցի աշխատասենյակ, բացել այնտեղ գտնվող չհրկիզվող պահարանի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել մեկ հատ զինվորական համազգեստ և մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, որոնք 2010թ. սեպտեմբերի 25-ին զորամասի փոխհրամանատար Ա.Փարեմուզյանի կողմից հայտնաբերվել են նրա հագին և առգրավվել:

Առաջադրված մեղադրանքներում Ժորա Կոկլյանը դատաքննության սկզբում իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատաքննության ավարտման պահին մեղավորությունն ընդունել է քրօր-ի 359 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նույն հոդվածի 1-ին մասով: Իսկ ինչ վերաբերում է գողությանը` մեղքը չի ընդունել. նշել է, թե գողություն չի կատարել, և այդ համազգեստն ինքը գնել է գործով վկա Կոստան Ենոքյանից` նրա հետ պայմանավորվելով, որ 3000 դրամ տա, իսկ մնացած 3000 դրամը` հաջորդ ամսին: Ասել է նաև, թե գողությունը կատարել է Կոստանը, քանի որ նա իր ընկերոջ հետ գողացել էր նաև բջջային հեռախոսներ: Եթե ինքը գողացած լիներ այդ համազգեստն, ապա չէր հագնի, որ հրամանատարն էլ «բռներ» ու կասկածեր իրեն գողության մեջ:

Իսկ այն, որ սկզբում միանգամից ճիշտը չի ասել, այլ ասել է, թե իր հարազատներն են տնից ուղարկել, ապա դրանով ցանկացել է Կոստանին «չծախել», պաշտպանել, սակայն երբ իրեն նեղել են, ինքը նախաքննության ժամանակ այլ բան է պատմել, և քանի որ ինքը եզդի է, շորերն էլ հագին են բռնել` գողությունն իրեն են վերագրել: Դատարանում եզդի Ժորան երդվել է իր ծնողների, դատարանում նստած իր սիրելի պապիկի արևով, որ գողություն չի կատարել և խնդրել է գողության մասով իրեն արդարացնել, իսկ մյուս երկու մեղադրանքներով իր նկատմամբ մեղմ պատիժ սահմանել, որ չազատազրկվի, քանի որ զորացրմանը մեկ ամիս է մնացել: Մինչդեռ, դատարանը անարժանահավատ է համարել Ժորայի երդումնախառը պատճառաբանությունները` ուսումնասիրելով մյուս ապացույցները և լսելով այլ վկաների ցուցմունքները:

Տուժող Իշխան Մանասերյանը ցուցմունքում նշել է, որ ինքն ամբաստանյալ Ժորա Կոկլյանի հետ մաքրություն կատարելու հարցի շուրջ վիճաբանել է, և գումարտակի ցայտաղբյուրի մոտ, երբ ինքը շրջվել է, որպեսզի հեռանա, Ժ.Կոկլյանն աջ թևքի մեջ թաքցրած սվին-դանակով թիկունքից հանկարծակի հարվածել է ու պատճառել մարմնական վնասվածք: Ապա նույն Ժ.Կոկլյանը յոդով զորանոցում վերքը լվացել է, որի համար սկզբից ինքը փորձել է պաշտպանել նրան և ասել է, որ իբր թե պտտաձողից է վայր ընկել, բայց իրականում Ժ.Կոկլյանն է հարվածել:

Մյուս տուժողը` Շահեն Մկրտչյանը, ցուցմունքում նշել է, որ ինքը հուլիսի 26-ին նշանակվել է վերակարգում` որպես վաշտի օրապահ: Այդ օրը Ժ.Կոկլյանը փորձել է մտնել ննջասենյակ, ինքը փորձել է արգելել, բայց նա իրեն չի ենթարկվել: Հաջորդ օրը` 2010թ. հուլիսի 27-ին, ժամը 06: 30-ի սահմաններում, վաշտի միջանցքում ամբաստանյալ Ժ.Կոկլյանը բոլորին, այդ թվում` նաև իրեն հարցրել է, թե որտեղ է իր բջջային հեռախոսը, ինքը հայտնել է, որ` չգիտի: Սակայն նա և ներկա մյուս զինվորականներն իր գրպանից երբ հանել են Ժ.Կոկլյանի հեռախոսը, նա ջղայնացել ու իրեն ապտակել է, տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Ինքը երդվել է իր մահացած քրոջ գերեզմանով, որ չի գողացել, որն ավելի է զայրացրել Ժ.Կոկլյանին, և նա նույն օրը, ժամը 08: 30-ի սահմաններում, մտնելով գումարտակի լվացարան, մոտեցել է իրեն, կրկին ապտակել, ձեռքերով ու ոտքերով հարվածել, հայհոյել, որը կրկնվել է նույն օրը նաև ժամը 14-ի սահմաններում: Ինքը Ժ.Կոկլյանի հարվածներից տարբեր վնասվածքներ է ստացել, սակայն մարմնի վրա վնասվածքների հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Վկա Նորայր Խոյլունցն էլ դատարանում ասել է, որ իր ղեկավարած դիվիզիոնի անձնակազմի համար զինվորական նոր համազգեստներ են ստացել ու բաժանել, սակայն մի համազգեստ մնացել է իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանում, քանի որ զինվորներից շարքային Էդիկ Փարսադանյանը գտնվել է հոսպիտալում:

2010թ. սեպտեմբերի 14-ին դիվիզիոնի հետ գործուղվել են Սիսիան` զորավարժությունների, իսկ երբ վերադարձել են, Խոյլունցը տեսել է, որ չհրկիզվող պահարանի փականը վնասված է, համազգեստն ու կիսաճտքավոր կոշիկներն էլ անհետացել են: Հետագայում զորամասի փոխհրամանատար Ա.Փարեմուզյանից իմացել է, որ այդ համազգեստը գտնվել է ամբաստանյալ Ժորա Կոկլյանի հագին:

Վկա, N զորամասի հրամանատարի թիկունքի և ԿՇ ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Աշոտ Փարեմուզյանն էլ ավելացրել է, որ զորամասի ճաշարանի աստիճանների մոտ նկատել է Ժորա Վաքիլի Կոկլյանին` լրիվ նոր զինվորական համազգեստով և կիսաճտքավոր կոշիկներով: Երբ փոխգնդապետը Կոկլյանին հարցրել է, թե որտեղից իրեն այդ նոր համազգեստը, Ժ.Կոկլյանն իրեն ասել է, թե այն ուղարկել են իր հարազատները, բայց քանի որ այդ նոր համազգեստի վրա բացակայել է նրա զինգրքույկի համարը, հրամանատարը կռահել է, որ համազգեստը նրանը չէ, այդ պատճառով հանձնարարել է իրավական աշխատանքների գծով հրամանատարի օգնականին` ծառայողական քննություն անցկացնել: Հետագայում պարզվել է, որ դա Խոյլունցի մոտից անհետացած համազգեստն է:

Վկա Կոստան Ենոքյանն էլ ցուցմունք է տվել, որ Ժ.Կոկլյանը ճիշտ չի ասում, թե համազգեստն իրենից է գնել, այլ փորձում է մեղքն իր վրա գցել` իրենից վրեժխնդիր լինելու համար, քանի որ տուժող Շ.Մկրտչյանին ծեծի ենթարկելուց հետո Ժ.Կոկլյանը թաքնվել է, իսկ ինքը տեղն իմանալով` զեկուցել է հրամանատարին:
Դատարանը դատավճռով առաջադրված բոլոր մեղադրանքներով հանցավոր է ճանաչել ամբաստանյալ Ժորա Կոկլյանին` նրան դատապարտելով 3 տարվա ազատազրկման: Ամբաստանյալը, սակայն, բողոքարկել է այս դատավճիռը` խնդրելով գողության մասով նշանակված 2 տարվա պատիժը բեկանել և այդ մասով անպարտ ճանաչել, իսկ մյուս երկու մեղադրանքների մասով նշանակված պատիժը մեղմացնել և ՀՀ քր.օր.-ի 70 հոդ. կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում