Միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր և 6 այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Գրոսմայստերներ Գեւորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանը առաջատարներից ետ են մնում կեսական քայլով:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: