Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

«Գծատիրոջ» շանտաժի վերջը

Այսօրվանից Հայաստան այցելող եվրոպացիների համար վիզա պետք չէ: Սա իսկապես նշանակալի իրադարձություն է, և միայն երևի թե հանրային կարծրատիպերն են, որ կարող են այն ստորադասել, ասենք, որևէ ներքաղաքական խարդավանքի կամ ինտրիգի, որ թյուրիմացաբար ընկալվում է որպես քաղաքականություն: Իսկ ահա Եվրոպայի առաջ առավել բացված Հայաստանը իսկապես քաղաքական լուրջ կատեգորիա է:

Սա, իհարկե, չպետք է չափազանցել, սակայն ժամանակի քաղաքական կոնյունկտուրայի մեջ այդ քայլը բավական նշանակալի է, եթե հաշվի առնենք նաև, որ Հայաստանը իր քաղաքացիների համար ստորագրել է Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր, և առաջիկա ամիսներին ուժի մեջ կմտնի նաև դա:

Եվրոպայի և Հայաստանի փոխադարձ, այսպես ասած, քաղաքացիական շարժի մակարդակով ազատ շփումները իրենց մեջ պարունակում են շատ ավելի մեծ քաղաքական ինտեգրացիայի պոտենցիալ, քան իշխանական մակարդակներում պաշտոնական հանդիպումները, բանակցություններն ու պարտավորություններն են: Այդ իմաստով ընդհանուր գործընթացում տեղի է ունենում իսկապես նշանակալի քայլ, որն ինչքան էլ Հայաստանի իշխանությունը կատարած լինի ընդամենը իր իշխանական շահերի հաշվարկների հիման վրա՝ փորձելով սիրաշահել Եվրոպային և դիվերսիֆիկացնել քաղաքական հարաբերությունները արտաքին կենտրոնների հետ, միևնույն է` իր իրական ազդեցությունը թողնելու է, քանի որ Եվրոպա-Հայաստան հասարակական մակարդակի հնարավորինս ազատ շարժը մի անիվ է, որը հնարավոր չի լինելու այլևս կանգնեցնել, և որն իր պտույտով մեծ էներգիա է տալու Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի գործընթացին:

Ներկայիս փուլում դա շատ կարևոր է Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից: Շատերը մոռացել են, որ նախորդ տարին ավարտվեց Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի մի հայտարարությամբ, թե 2013 թվականի սկզբում Հայաստանն ու Մաքսային միությունը ստորագրելու են համագործակցության մասին հուշագիր: Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ամեն գնով փորձում է Հայաստանին ներքաշել դեպի Մաքսային միություն, ինչը կլինի Եվրոպայի հետ Հայաստանի ինտեգրացիայի հարցում սահմանափակող լրջագույն գործոն:

Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին և ամիսներին կփորձի հնարավորինս ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա: Չի բացառվում, որ այս գործում Կրեմլը կփորձի վերագործարկել այն ուժերը, որոնց գրեթե միասնաբար հանեց խաղից նախագահական ընտրություններից առաջ:

Պատահական չէ, որ այսօր ավելի են ակտիվանում խոսակցություններն այն մասին, որ այդ ուժերը նախագահական ընտրություններից հետո պատրաստվում են կրկին միասնական խաղ սկսել: Գրեթե կասկած չկա, որ այդ ուժերի համար գործնականում անհնար է լինելու այդ խաղն սկսել առանց «գծատիրոջ», տվյալ դեպքում` առանց Մոսկվայի աջակցության:

Այս համատեքստում որքան առավել ակտիվ և արդյունավետ լինի Հայաստանի և Եվրոպայի ինտեգրումը, այնքան ավելի կնվազի ռուսական քաղաքականության շանտաժային բնույթը, և Կրեմլը ստիպված կլինի Հայաստանի հետ հարաբերություններում հրաժարվել միակողմանի տրամաբանությունից և հանդես գալ ավելի ու ավելի փոխշահավետ նախագծերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում