Ղազախստանի Տերմիրտաու քաղաքի բնակչուհին իր նորածին որդուն Յոլկա է անվանել: Այս մասին Interfax-ին պատմել է անձամբ Ալմագուլ Ռայխանը:
Ռայխանի խոսքով՝ ինքը ծննդաբերել է դեկտեմբերի 31-ի գիշերը լույս հունվարի 1-ին, երբ նշվում է Նոր տարին:
Հենց այդ պատճառով կինը որոշել է երեխային տալ ձմեռային տոնի հետ կապված անուն: Կնոջ կարծիքով` իր որդու կյանքը այդպիսով շատ հեշտ կլինի, քանի որ անունը «բարի է ու դրական»:
Յոլկան Ռայխան ընտանիքի երկրորդ երեխան է: Առաջին երեխան ավանդական անուն ունի:












































