«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատժել է թիմի պաշտպան Խերարդ Պիկեին` մարզական ռեժիմը խախտելու պատճառով: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչը դժգոհ է, որ Պիկեն բջջային հեռախոս է ունեցել պահեստայինների նստարանին: Դա տեղի է ունեցել Կատալոնիայի Սուպերգավաթի խաղարկության «Էսպանյոլ»-ի դեմ հանդիպմանը:
Սակայն ինչպես պարզվել է, Լուիս Էնրիկեի դժգոհության առիթ է հանդիսացել այն, որ ժամը 3:00 –ին Պիկեն գտնվել է Բարսելոնայի գիշերային բարերից մեկում:
Հիշեցնենք, որ Պիկեն չի մասնակցել կատալոնական ակումբի` վերջին երեք հանդիպումներին:





































